Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հռոմի պապի այցելության վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հռոմի պապի այցելության վերաբերյալ
28.06.2016 | 01:24

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իրենք տխրությամբ են անդրադառնում Հռոմի պապի Հայաստան այցին: Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, թե Հռոմի պապը Հայաստանում կրկնել է արտահայտությունները, որոնց պատճառով անցյալ տարի Թուրքիան հիասթափություն է ապրել։

Հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության հետ կապված Հռոմի պապի հայտարարությունն ու Հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը։

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ